կարևոր
1396 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-14 20:47
Քաղաքական

ՀՀ-ում արդարադատություն չկա․ ով պնդում է հակառակը, լկտիաբար ստում է հանրությանը. Սուրեն Մանուկյան

ՀՀ-ում արդարադատություն չկա․ ով պնդում է հակառակը, լկտիաբար ստում է հանրությանը. Սուրեն Մանուկյան

Սուրեն Մանուկյանը պաշտպանների միջոցով հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Փաստորեն Հայաստանի Հանրապետությունում դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը կարող են «վերականգնվել» հետին թվով։ Սա ոչ թե իրավական դիրքորոշում է, այլ իրավական աբսուրդ։

Բացարկի հիմքը գոյություն է ունենում հենց բացարկի ներկայացման պահին։ Մնացածը դատավարական մանիպուլյացիա է։ ՀՀ-ում արդարադատություն չկա․ ով պնդում է հակառակը, լկտիաբար ստում է հանրությանը։

Դուք բացահայտ բռնաբարել եք արդարադատության գաղափարը՝ դատավորին վերածելով կամակատար, բութ գործիքի։ Դատավորը, լինելով մեղադրյալներից մեկի գործողություններից տուժած անձ, այդ փաստը թաքցրել է, միտումնավոր ձգձգել է դատական նիստերը, փոխել է գործի կարգավիճակը և շարունակել է մնալ գործի վրա՝ անձնական հաշվեհարդար իրականացնելու համար։

Սա ոչ թե արդարադատություն է, այլ դրա բացահայտ իմիտացիա։

Ոչ թե դատաքննություն է, այլ հաշվեհարդարի թատրոն։

Արդարադատություն իրականացնող մարմիններ, պատասխան տվեք հասարակությանը․ սա արդա՞ր դատաքննություն է, թե արդարադատության վրա կատարված բացահայտ ծաղր»։