|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին` ազատել բոլոր ձերբակալված բլոգերներին և լրագրողներին. հայտնում է contact.az-ը:
Կազմակերպությունը նաև կոչ է արել Եվրոպայի օլիմպիական կոմիտեին` դատապարտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները մի երկրում, որը պատրաստվում է նման խոշոր սպորտային միջոցառում անցկացնել:
«Անթույլատրելի է, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են իրենց որպես նման խոշոր միջոցառման տերեր և, միաժամանակ, մեկուսացնում լրագրողներին քննադատական նկատողությունների համար»,- ասել է Գերմանիայում ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Միրը: