Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ուկրաինայի ԶՈւ–ն կասետային զինամթերքով հրթիռային հարված է հասցրել Խերսոնի մարզի Սկադովսկի շրջանի Բեխտերի գյուղի դպրոցին, ինչի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է մահացել, 13–ը` տուժել, որոնց թվում 3 երեխա կա։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Ճշտված տվյալներով` ուկրաինական բանակը Բեխտերի գյուղի դպրոցին հարված է հասցրել ամերիկյան «HIMARS» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի միջոցով, «DPICM» ռազմամթերքով», - գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ երկու գրոհ արձանագրվել է առավոտյան` երեխաների դպրոց գնալու ժամին։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։