Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունգարիան սկսում է խոշոր ձեռնարկություններին աջակցելու ծրագիր, որը պետք է փոխհատուցի էներգախնայողության ներդրումների արժեքի 30-45%-ը:
Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք որոշել ենք սկսել նոր ծրագիր մեր խոշոր ձեռնարկությունների համար, որի նպատակն է ֆինանսավորել էներգաարդյունավետ ներդրումները, որոնք անհրաժեշտ են հունգարական խոշոր ձեռնարկությունների շահագործման համար։ Այսինքն, եթե ձեռնարկությունը կատարում է ներդրումներ, որոնք անհրաժեշտ են ավելի լավ և խնայող շահագործման համար, մենք կարող ենք օգնել նրան՝ տրամադրելով աջակցություն՝ Բուդապեշտում ներդրման 30 տոկոսի և մարզերում ներդրման 45 տոկոսի չափով»,- ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ ծրագիրը մեկնարկում է նոյեմբերի 2-ից։ «Մրցույթը բաց կլինի այն ձեռնարկությունների համար, որոնք ընդլայնում են իրենց էներգիայի մատակարարման հզորությունների զարգացումը առնվազն 200 միլիոն հունգարական ֆորինտի (480 հազար դոլար) շրջանակներում: Օրինակ՝ տեղադրում են արևային մարտկոցներ կամ ցանկացած այլ ձևով բարելավում դրանց էներգաարդյունավետությունը՝ դրանով իսկ նվազեցնելով իրենց էներգիայի ծախսերը»: