|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով խմբային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և վառելիքային ենթակառուցվածքների ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր երեկոյան Ռուսաստանի զինված ուժերը օդային և ծովային տեղակայման մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի և վառելիքային ենթակառուցվածքների ձեռնարկություններին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի օգտին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հավելել են, որ հարվածի նպատակին հասել են, բոլոր նախանշված օբյեկտները խոցվել են։