|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռազմական տեխնիկան, որը վաղուց գտնվում էր Լիբիայում, Արևմուտքի կողմից է տրամադրվում՝ Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը եգիպտական «Ալ-Ահրամ» թերթին տված հարցազրույցում։
«Զանգվածային սխալ տվյալները կամ կանխամտածված կեղծիքները թույլ է տրվում ռազմական նշանակութնան արտադրանքների նկատմամբ: Մասնավորապես, սարքավորումները, որոնք երկար ժամանակ աշխատում են լիբիական պայմաններում, ցույց են տրվում որպես վերջերս ՌԴ-ի կողմից ուղարկված սպառազինություն», - նշել է Բոգդանովը:
Նրա խոսքով՝ Լիբիայում «Վագների խմբի» աշխատակիցների առկայության և մարշալ Հալիֆե Հաֆթարի կողմից մարտերին նրանց մասնակցության մասին տեղեկատվությունը նույնպես հիմնված է կեղծված տվյալների վրա և տարածվում է արտասահմանյան աղբյուրների, այդ թվում՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից՝ Ռուսաստանի դերը վարկաբեկելու համար: