կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-01 20:08
Աշխարհ

Պուտինը օրենք է ստորագրել կայուն համացանցի մասին

Պուտինը օրենք է ստորագրել կայուն համացանցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել ՌԴ-ում համացանցի կայունության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Օրենքը նախատեսում է պաշտպանել ՌԴ-ում համացանցի աշխատանքի կայունությունը` արտասահմանից եկող սպառնալիքների դեպքում: Այն ուժի մեջ կմտնի նոյեմբերից:
 
Կձևավորվի համացանցի մոնիթորինգի ու կառավարման կենտրոն, որը կապահովի կապի միջոցների հասանելիությունը` արտակարգ իրավիճակների դեպքում: