|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Եվրամիությունը կարող է քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի պլաններին հակազդելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Politico-ն:
«Եվրոպական երկրներին անհրաժեշտ է քննարկել Գրենլանդիայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, եթե Դանիան նման բան խնդրի», - հաղորդել է Politico-ն՝ մեջ բերելով ԵՄ-ի անանուն դիվանագետի խոսքերը։
Politico-ի գնահատմամբ՝ այդ ուժերը կարող են դառնալ զսպող գործոն։
Հունվարի 6-ին Reuters գործակալությունը գրել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում է Գրենլանդիան ձեռք բերելու մի քանի տարբերակներ, այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։ Միևնույն ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում ներխուժել կղզի։
Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ անելով Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։
2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։