|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղում ոռոգման ջրի խողովակի վթարի հետևանքով հեղեղվել է Գետամեջ փողոցը և փլուզվել տներից մեկի պարիսպը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 12 փողոցի 9-րդ տան (սեփականատեր Սամվել Մակարյան) այգու երկաթբետոնյա պարիսպից փլուզվել է մոտ 20 քմ հատված:
Եղվարդի ջրօգտագործողների աշխատակիցը դադարեցրել է ջրի արտահոսքը: