կարևոր
1738 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-20 16:30
Հասարակություն

Երևանում կներկայացվեն սիրիահայ մտավորական Ավո Գաթրջյանի հեղինակած գրքերը

Երևանում կներկայացվեն սիրիահայ մտավորական Ավո Գաթրջյանի հեղինակած գրքերը

Առաջիկա երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում սիրիահայ մտավորական Ավո Գաթրջյանը կներկայացնի իր մենագրությունները։

Բանասիրական և պատմաքաղաքական բնույթի բազմաթիվ գրքերի հեղինակ, հայտնի լրագրող և հրապարակախոս Ավո Գաթրջյանը ծնվել է Հալեպում, 1970-ին: Նա նաև 400-ից ավելի քաղաքական եւ պատմական բնույթի հոդվածների հեղինակ է:

Ավո Գաթրջյանը հեղինակությամբ լույս են տեսել մեկ տասնյակից ավելի մենագրություններ, որոնցից են՝ «Հայկական Նախիջեւա՞ն, թե՞ խեղաթիւրուած «NAXÇIVAN»» (Հալէպ, 2006), «Բառագիտութիւն եւ օտարաբանութիւն» (Հալէպ, 2008), «Հայոց ցեղասպանութեան ազդեցութիւնը երգ-երաժշտութեան վրայ» (Հալէպ, 2010), «Հայոց Ցեղասպանութեան ժամանակաշրջանին նահատակուած եւ մահացած հայ մարզիկները» (Հալէպ 2015), «Հայաստանի Հանրապետութեան կերտման հերոսապատումը» (Պէյրութ, 2021) և այն: Ավո Գաթրջյանը նաև շուրջ տասնյակ ազգային և հայրենասիրական երգերի խոսքերի հեղինակ է։

Մուտքն ազատ է հրավիրում ենք բոլոր ցանկացողներին։

Ամսաթիվ՝ 2023 թ հոկտեմբերի 24,

Ժամ՝ 15։00,

Հասցե՝ Գյուլբենկյան 38, 5-րդ հարկ։

Akunq.net