Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սյունիքում բազմահամակազմ դասարանների ուսուցիչենրի հավելավճարների դիմաց կատարողականում մենք ուեննք 0 արդյունքային ցուցանիշը»,-այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2023թ կատարողականի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը և հարցրեց թե ինչո՞ւ է այդ վիճակը։
Նա նաև հարցրեց, թե ինչումն է խնդիրը, որ սահմանամերձ և բարձ լեռնային բնակավայրերի ուսուցիչների փոխհատուցման կատարողակնը 13.75 %-ը։
«Սյունիքի բազմահամակազմը «0» եք տեսնում, քանի որ չափորոշիչները փոխվել է ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ հանրապետությունում»,-պատասխանեց Անդրեասյանը։
Նա հայտնեց, որ չափորոշիչները փոխվել են և այլևս չեն նախատեսում բազմահամակազմ դասարաններ ունենալ, բացի արվեստի և ֆիզիկական կուլտուրայի առարկաներից։
Հաստատելով որ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի միայն 14 % են հավելավճար ստանում՝ ԿԳՄՍ նախարարն ասաց, որ 2022 և 2023 թվականին ուսուցիչների ատեստացիան համընկել է Սյունիքում սահմանային լարումների օրերի հետ և նույնիսկ այդ ժամանակահատվածում ատեստացիայի եկել են ուսուցիչենրը։
Լիլիթ Գալստյանը նկատեց, որ մշակույթի ոլորտում կապիտալ շինարարության բարձր տոկոսի թերակատարումներ կան։
Մանրամասն տեսանյութում։