կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 16:33
Առանց Կատեգորիա

Բրիտանիայում կընտրեն ամենահիմար անվանում ունեցող գրքերը

Բրիտանիայում կընտրեն ամենահիմար անվանում ունեցող գրքերը

Բրիտանական Bookseller ամսագիրը հրապարակել է ամենահիմար անվանում ունեցող` Diagram մրցանակաբաշխությանն առաջադրված գրքերի անունները. հայտնում է Lenta.ru-ն:

 

Դրանք են`

«Հիվա՞նդ է եղել, արդյոք, Հիտլերը» (Was Hitler Ill?),

«Հյուսիսային Ամերիկայի բնակավայրերը: Աղավնիների բները» (Lofts of North America: Pigeon Lofts),

«Մատիտ սրելու կանոնները» (How to Sharpen Pencils),

«Առնանդամի կյանքն ու արկածները» (The Life and Times of the Penis),

«Ինչպե՞ս պաշտպանել հավաբունը գոբլիններից» (Goblinproofing One’s Chicken Coop),

«Ինչպե՞ս են թեյնիկի տիկնիկները փոխել աշխարհը» (How Tea Cosies Changed the World).

 

Հաղթողները կորոշվեն ինտերնետ քվեարկությամբ: