կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-30 13:10
Առանց Կատեգորիա

Թե՛ աշխատատեղերի թվի, թե՛ միջին ամսական եկամտի մասով 2021-ին ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել. Բադասյան

Թե՛ աշխատատեղերի թվի, թե՛ միջին ամսական եկամտի մասով 2021-ին ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել. Բադասյան

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ունեցել ենք 654 հազար աշխատատեղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ 2021-ին աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը եղել է 634 հազար։

«2020-ին այդ ցուցանիշը եղել է 609 հազար, 2019-ին, 609 հազար: Միջին ամսական եկամուտը մեկ աշխատատեղի գծով 2021-ին կազմել է 214 հազար դրամ: 2020-ին այդ թիվը 203 հազար էր, 2019-ին՝ 190 հազար: Այսինքն՝ այստեղ 2019-ի նկատմամբ 24 հազարի ավելացում ունենք: Այսինքն՝ այստեղ եւս ունենք ռեկորդային ցուցանիշներ»,- ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, դրան զուգահեռ, նաեւ սպասվածից ավելի գնաճ ենք ունեցել: