Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010-ին Հայաստանում համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 509 մլրդ 788.8 մլն դրամ` նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ աճելով 2.6 տոկոսով: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հունվարի 25-ին շտապ հավաքագրված տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 824 մլրդ 292.2 մլն դրամ` 2009-ի նույն ամիսների համեմատ աճելով 9.7 տոկոսով:
Նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է 6 մլրդ 491.3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա` 2009-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 14.5 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010-ին կազմել է 637 մլրդ 565.5 մլն դրամ, ինչը 2009-ի համեմատ նվազել է 13.5 տոկոսով: Նախորդ տարի ՀՀ-ում իրականացվել է 579 մլրդ 790.9 մլն դրամի շինարարություն, որը 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3 տոկոսով:
Մանրածախ առեւտրի շրջանառության ընդհանուր ծավալը նախորդ տարի կազմել է 1 տրլն 159 մլրդ 766.6 մլն դրամ, 2009-ի նույն ամիսների համեմատ աճելով 0.6 տոկոսով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը (առանց առեւտրի) 2010-ին կազմել է 788 մլրդ 805.4 մլն դրամ` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3.8 տոկոսով: Սպառողական գների ինդեքսի ցուցանիշը նախորդ տարի կազմել է 9.4 տոկոս: 2010-ին հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է 78.8 հազար գործազուրկ` 2009-ի նկատմամբ նվազելով 21.2 տոկոսով:
Զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարի կազմել է 108 հազար 852 դրամ. 2009-ի համեմատ ավելացել է 6.7 տոկոսով: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2010-ին կազմել է 1 տրլն 786.1 մլրդ դրամ, ընդ որում` Հայաստանից կատարվել է 376.7 մլրդ դրամի արտահանում, 1 տրիլիոն 409.4 մլրդ դրամի` ներմուծում: 2010-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 373.66: