Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Քննարկվել են 2016 թվականին կատարված աշխատանքները, վերլուծվել բացասական և դրական ցուցանիշները։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տարվա աշխատանքների վերլուծությունների արդյունքում որոշվել են լավագույն ցուցանիշներ ապահոված ստորաբաժանումն ու քննիչը։
«Տարվա ստորաբաժանում» անվանակարգի համար հանձնաժողովին էր ներկայացվել 4, իսկ «Տարվա քննիչ»-ի համար՝ 9 թեկնածություն։
Քննարկելով թեկնածություններից յուրաքանչյուրի կողմից քննված քրեական գործերի և նախապատրաստված նյութերի ցուցանիշներն ու արդյունքները՝ հանձնաժողովը քվեարկությամբ «Տարվա ստորաբաժանում» է ճանաչել ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությանը, իսկ «Տարվա քննիչ»՝ ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանին. վերջիններս, ինչպես նաև տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ արձանագրած մի շարք այլ աշխատակիցներ պարգևատրվել են գերատեսչական պարգևներով։