| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիային: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ողջունելով հյուրին` նախարարն ընդգծել է, որ Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 30-ամյա անդամակցությունը հատկանշվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ կառուցողական գործակցությամբ:
«Բարձր ենք գնահատում այն բոլոր ջանքերը, որ այս տարիների ընթացքում ներդրվել են մեր երկրի առողջապահության ոլորտում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են առողջապահության ոլորտի բարեփոխումները առողջապահական համակարգի զարգացման ռազմավարության համատեքստում:
Մասնավորապես, անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման, սոցիալական պաշտպանության, հոգեկան առողջության պահպանման և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ոլորտներում հետագա գործակցության հնարավորություններին: Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին և պատվաստումային գործընթացին վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին Լիլա Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը պատրաստ է իր հետագա աջակցությունը տրամադրել առողջապահության նախարարությանը` համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների նախաձեռնություններին: