կարևոր
3970 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-02 13:30
Քաղաքական Արցախ

Փառատո՞ն եք ուզում։ Մենք ձեզ փառատոն ենք բերել, Արցախի խաղաղության փառատոնը. Լիլիթ Բլեյան

Փառատո՞ն եք ուզում։ Մենք ձեզ փառատոն ենք բերել, Արցախի խաղաղության փառատոնը. Լիլիթ Բլեյան

Երգահան, երգչուհի Լիլիթ Բլեյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փառատո՞ն եք ուզում։ Մենք ձեզ լրիվ ուրիշ փառատոն ենք բերել։

Այսօր մեկնարկում է Արցախի խաղաղության փառատոնը։ Այն առայժմ չի կարող անցկացվել Արցախում, և ստիպված ենք այն կազմակերպել առցանց եղանակով։

Փառատոնի մասնակիցներն են միջազգային բեմերում հանդես եկող մեր լավագույն դասական արտիստները` օպերային երգիչներ, գործիքային մենակատարներ։ Նրանք օգտագործելու են իրենց հասանելի ինտերնետային լսարանը` պաշարված Արցախի ձայնը լսելի դարձնելու համար։ Նրանց ձայնը, նրանց գործիքի ձայնը Արցախի ձայնն է։

Արտիստները ստորագրել են նամակ-մանիֆեստ, որոնք նրանք այսօր օրվա ընթացքում կտարածեն իրենց սոցիալական էջերից։ Առաջիկա շաբաթների ընթացքում փառատոնի շրջանակներում դուք պարբերաբար կտեսնեք երաժշտական կատարումներ` ուղղված Արցախում պաշարված իրենց հանդիսատեսին։

Ես և իմ փառատոնային գլխավոր թիմակից Armine Petrosyanը շնորհակալություն ենք հայտնում փառատոնին արդեն միացած բոլոր արտիստներին ու տեղեկացնում ենք, որ այն շարունակական է լինելու։ Այս պահից սկսած` այն բաց է լինելու միանալ ցանկացող արտիստների համար։ Պայմանը միակն է` ունենալ որոշակի լսարան Հայաստանից դուրս։

Մասնակցության հետ կապված բոլոր մանրամասների համար խնդրում եմ գրել Փառատոնի ֆբ էջին (տեսեք մեկնաբանություններում)։ Այդ էջում նաև պարբերաբար կտեսնեք փառատոնային կատարումները, ուղերձները, այլ նյութեր։

Շնորհակալ ենք նաև հրաշալի մարդ, հրաշալի երգերի հրաշալի հեղինակ ու հրաշալի նկարչուհի Զարուհի Կրոյանին (Ավելուկ) փառատոնի լոգոն ստեղծելու համար։

Մեր ձայնն Արցախինն է, ասում են մեր լավագույն դասական արտիստները»։