Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013-ն իմ կյանքի ամենաարտասովոր տարիներից մեկն էր. այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի-լրագրող Լիլիթ Բլեյանը:
Նրա հավաստմամբ, նախորդ տարում իր կյանքում շատ բաներ են փոխվել:
«Նոր մարդկանց գտա, նոր անելիքներ եղան, որոնք նախանշեցի մյուս տարիների համար: Շատ կուզեի, որ այս տարին առնվազն այնքան լիքը լիներ, ինչպես 2013-ն է եղել»,-ասաց Բլեյանը:
Վերջինս ուշի ուշով հետեւել է նաեւ այն իրադարձություններին, որոնք այս կամ այն կերպ հասարակության ուշադրության կենտրոնում են եղել եւ, միեւնույնն է, 2013-ն իր ողջ բացասական ֆոնով հանդերձ, Բլեյանի համար մնում է սիրելի տարի:
«Տարին ժողովրդի համար նվազող հույսի տարի էր. 2013-ը սկսեցինք հույսի ակնկալիքով, մեզ թվում էր, թե տարին ինչ-որ փոփոխություններ կբերի, բայց որեւէ բեկում չեղավ: Կուզեի, որ Հայաստանը լրիվ ուրիշ կերպ փակեր տարին: Չէի ցանկանա անձնավորել այս ամենը, բայց այնպես է ստացվել, որ մարդիկ շատ կարեւոր դեր են խաղում, քանի որ համակարգերը չեն աշխատում, եւ այնպիսի տպավորություն է, թե այդ մի քանիսը, ովքեր կարեւոր առաքելություն են վերցրել իրենց վրա, չեն գիտակցում դա»,-ասաց Բլեյանը եւ հավելեց, որ եթե նրանք գիտակցեին այն ահռելի ծավալը պատասխանատվության, որ իրենք կրում են երկրի բոլոր խնդիրների համար, այդ ճնշման տակից ուղղակի դուրս չէին գա, կոտրված կլինեին եւ բոլորովին այլ կերպ իրենց կպահեին:
2013-ի գլխավոր ձեռքբերումներից մեկը Բլեյանի համար մարդիկ են.«Այն մարդիկ, ովքեր զարմանալիորեն մնում են Հայաստանում` ոչ թե ֆիզիկապես, այլ իրենց գործով, արտառոց դժվարությունների միջով անցնելով: Ես կուզեի, որ նրանց հավատն անխախտ մնար, մարդիկ, որոնք ճաղավանդակներ են փորձում կոտրել: Կուզեի, որ այդ մարդիկ ավելանային. ոչ թե նրանք, ովքեր ուղղակի անտարբեր չեն, այլ` նրանք, ովքեր գիտակցում են իրենց դերը»: