Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիլիթ Բլեյանի ձայնասկավառակի /«Paciencia»՝ «Համբերություն»/ երկրորդ` հանրային շնորհանդեսն էր: Մութ ու ցուրտ էր, բախտներս բերեց` հոսանք չկար. Լիլիթ Բլեյանը նախ թեյով տաքացրեց ներկաներին, հետո կենդանի կատարումներով լուսավորեց տրամադրություններս:
Yerkir.am-ի հետ զրույցում Բլեյանը նշեց, որ ձայնասկավառակում տեղ գտած բոլոր երգերը, բացի «Ծննդյան գիշեր»-ից, գրվել են վերջին 1,5 տարվա ընթացքում: Ըստ նրա` ստեղծագործելիս չի մտածում, թե ինչ հետագա ճակատագիր է ունենալու գործը:
«Երբ երգը գալիս է, ես ուղղակի սկսում եմ գրել այն, իսկ հետո սկսում եմ մտածել` այն ինձ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Երգը պետք է անկեղծ ու ամբողջական լինի, իսկ թե միջավայրի հետ ինչ հարաբերություն կունենա, ես այդ մասին չեմ մտածում: Իմ կարծիքով` ստեղծագործությունն իրավունք չունի անկեղծ չլինելու, այդ դեպքում` ինչո՞ւ է այն կյանքի կոչվում»,- ասաց Բլեյանը:
Նրա հավաստմամբ` երգը պետք է տրամադրություն ստեղծի, եթե երգն իր ամենաառաջին նոտայից չի փոխում ունկնդրի տրամադրությունը, ուրեմն այն այնքան էլ անկեղծ չէ:
«Թող ստեղծագործությունը փափուկ, անբացատրելի լինի, բայց անպայման իր տրամադրությունը փոխանցի ունկնդրին»,- ասաց Բլեյանը:
Հ. Գ. Տեսանյութի որակի համար ներողություն, լույս չկար: