կարևոր
1039 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 14:56
Հասարակություն

Քաղաքապետարանի աղբատարը Արաբկիրում բախվել է գազատար խողովակներին, էլեկտրասյանը ու կոտրել դրանք

Քաղաքապետարանի աղբատարը Արաբկիրում բախվել է գազատար խողովակներին, էլեկտրասյանը ու կոտրել դրանք

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատարը Վրացական 4-րդ նրբանցքում բախվել է էլեկտրալարերին, կոտրել էլեկտրասյունն ու գազախողովակը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Գազախողովակի կոտրվելու հետևանքով վնասվել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էլեկտրական «Neta», «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վարորդին առաջինը օգնության են հասել «Գենացվալե» պանդոկի աշխատակիցները, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի Արաբկիր ծառայության աշխատակիցները:

Այս պահին «Գազպրոմ Արմենիա»-ի Արաբկիրի աշխատակիիցները ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը, և աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու ուղղությամբ: