| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում մայիսի 9-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի թիվ 283 տան դիմաց էլեկտրասյանը ավտոմեքենա է բախվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում, 1989 թ. ծնված Մուշեղ Մ.-ն իր վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով Վաղատու-Վերիշեն ճանապարհին՝ «Աջո» կոչվող տաղավարի հարակից հատվածում, վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Գուրգեն Միրումյանին, ապա նրան 1982 թ. ծնված Ալիկ Մ.-ն իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով, արդեն մահացած տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում Մուշեղ Մ.-ն իր ավտոմեքենայով երթևեկել է Ալիկ Մ.-ի ավտոմեքենայի հետևից և Վերիշեն գյուղի 1-ին փողոցի 53-րդ տան դիմացի ճանապարհահատվածում բախվել բետոնե էլեկտրասյանը, ինչի հետևանքով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: