կարևոր
676 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-25 11:02
Հասարակություն

«Կանանց գաղութի» մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակները, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավորներ

«Կանանց գաղութի» մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակները, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավորներ

Հոկտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23:00-ի սահմաններում Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհի ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի «Կանանց գաղութի» հարևանությամբ, «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենային, ապա կողաշրջվել։

Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։