Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Խնկոյանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ թիվ 5/3 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռոզա Պետրոսյանին և 20-ամյա Մարիամ Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, ապա խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն և բախվել ծաղկի սրահին պատկանող ծաղկի տաղավարներին, կոտրել մի քանիսն ու վնասել ծաղկի սրահի որոշ հատված։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածներ Ռ. Պետրոսյանն ու Մ. Հակոբյանը տեղափոխվել են «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ, իսկ Գ. Խնկոյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Ամիրխանյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։