|
Փոխարժեքներ
05 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հայաստանում խնդիրները կրկնվում են, եղածի վրա նորերն են ավելանում»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ մասնավորապես անդրադառնալով գյուղական բնակավայրերում ապրողների խնդիրներին։
Ըստ նրա՝ գյուղացիները հանդիպումների ժամանակ խոսում, զայրանում, բարձրացնում են կյանքին առչվող խնդիրներ, սակայն լուծումներ չկան։
Գյուղացիների հիմնական խնդիրներից է՝ ոռոգում, գյուղմթերքի իրացում, երիտասարդների զբաղվածություն, որի պատճառով մեկնում են արտագնա աշխատանքի, որն էլ արագորեն վերածվում է մշտական արտագաղթի։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այս ամենի հետևանքով ժողովրդագրական խնդիրներն էլ են ավելանում, քանի որ երիտասարդները հետաձգում են ամուսնությունները, քիչ երեխաներ են անում, նաև սոցիալական խնդիրների պատճառներով շատացել են ամուսնալուծությունները։
Դիմելով իշխանություններին՝ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ պարբերաբար խոստանում են խնդիրների լուծումները, սակայն գետնի վրա հիմնական խնդիրները գյուղի և գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչության չեմ լուծվում, իսկ հետևանքն էլ կամ հուսալքությունն է, որը լուռ կերպով արտագաղթով է արտահայատվում, գյուղերի դատարկմամբ, կամ որոշակի բողոքներով, որոնք բիրտ ուժով ճնվում են։