|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:
Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նախ հայտարարեց, որ ԲՀԿ-ն օրինագծին կողմ է քվեարկելու: Պատգամավորի խոսքով` պետք չէ դեմագոգիայով զբաղվել ու ասել, թե նրանք, ովքեր դեմ են այս օրինագծին, չեն ուզում օգնել բանակին: Խնդիրը վստահության գործակցի մեջ է:
Զոհրաբյանն անդրադարձավ բանակի կոռուպցիոն խնդիրներին: «Գնացեք Վահագնի թաղամաս, տեսեք, թե ձեր գեներալիտետը, պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ դղյակներ են կառուցում: Ես անշարժ գույքի մասնագետ չեմ, բայց, վիզուալ նայելով, կարող ենք ասել, որ խոսքը հսկայական գումարների մասին է: Որտեղի՞ց: Նայում ես հայտարարագրերը, նշված է, թե տոկսով փող են տալիս, փոխառություն են ստանում, նվիրատվություն են ստանում իրենց մամաներից ու պապաներից: Ուսումնասիրում ես մամաների ու պապաների կենսագրությունը, տեսնում ես, որ ոչ մեկն էլ միլիոնատեր չէ: Այնպես որ` մի' ասեք, թե փաստեր չկան»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ Վահագնի թաղամասում մեծ առանձնատուն է կառուցում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: