|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, և դա մեծ ձեռքբերում է։ Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է վրացական 1tv.ge-ն:
Բախտաձեն ընդգծել է առաջընթացը, որին հաջողվել է հասնել տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում նախագծերի հարցում և նշել է, որ այդ առումով կա մեծ ներուժ:
Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ մոտակա 2 տարիներին հնարավոր կլինի առանց որևէ խոչընդոտների մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 50-60 տոկոսով: