կարևոր
343 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-24 23:58
Քաղաքական

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» նախագիծը. Բայրամով

Ադրբեջանը շահագրգռված է հնարավորինս արագ իրականացնել «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի նախապատրաստման, դրա իրականացման համար ընկերության ստեղծման, բաժնեմասերի բաշխման և մի շարք այլ հարցերի շուրջ։ Այդ աշխատանքների ընթացքի մասին Ադրբեջանը պարբերաբար տեղեկացվել է։

«Պատճառը պարզ է․ այս միջանցքի թե՛ մուտքը, թե՛ ելքը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, մեզ համար կարևոր է տեղյակ լինել գործընթացին, որպեսզի նախագիծը հնարավոր լինի իրականացնել, և մենք կարողանանք համապատասխան կերպով համակարգել մեր աշխատանքը»,- ասել է Բայրամովը։