կարևոր
1456 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-05 19:55
Տարածաշրջան

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյան պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է. Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության հայտարարությունը

Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյան պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է. Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության հայտարարությունը

Վրաստանի Հայ համայնք կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Դիմում ենք Վրաստանի Մշակույթի Նախարարությանը, իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ խորագրով «հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8»։ Ադրբեջանը այդ օրը նշում է որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի հաղթանակը Արցախում՝ (Լեռնային Ղարաբաղում)։ Միջոցառումը անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ -ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսաի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է մեցենատ Ալեքսանդր Մանթաշեվը։

2020 թվականի պատերազմի ընթացքում հազարավոր հայեր զոհվեցին, բազմաթիվ ընտանիքներ ոչնչացվեցին, իսկ Արցախի տարածքի 11 458 քմ օկուպացվեց, այդ թվում՝ պատմական Շուշի քաղաքը, և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի՝ Արցախի բնակիչները վտարվեցին իրենց պապական հողերից։ Այդ իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը աննընդունելի է։

Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ​​ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Մենք համոզված ենք, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը, որպես երկրի մշակութային և բարոյական արժեքները պաշտպանող մարմին, չպետք է անտարբեր մնա նման դրսևորումների նկատմամբ, քանի որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։

Հորդորում ենք դիտարկել պետական ​​մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը և արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն։

Վրաստանի Մշակույթի Նախարարությանը (https://www.facebook.com/share/17DFCMjeYR/?mibextid=wwXIfr) Վրաստանի Հայ Երիտասարդական Միության (https://www.facebook.com/share/1MtfLK6ku6/?mibextid=wwXIfr) անունից հանձնվեց նամակ և գիրք` «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականություն հայերի հանդեպ 1918-2023» վրացերեն լեզվով, նաև թարգմանված անգլերեն լեզվով։»