կարևոր
4414 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-22 23:34
Հասարակություն

Հարկ եղած դեպքում ես կգնամ թե´ Ադրբեջանի, թե´ Թուրքիայի շենքերի առջև. Վրաստանի Հայ Համայնք ՀԿ նախագահ

Հարկ եղած դեպքում ես կգնամ թե´ Ադրբեջանի, թե´ Թուրքիայի շենքերի առջև. Վրաստանի Հայ Համայնք ՀԿ նախագահ

Նոյեմբերի 21-ին, կայացավ` երկրորդ դատական նիստը, և ոստիկանության խնդրանքով դատավորը երկրորդ անգամ տեղափոխեց դատը։ Առաջին դատական նիստի ժամանակ ոստիկանությունը մեզ մեղադրում էր, որ մենք լինելով փոքրաքանակ (մինչև 100 հոգի) չենթարկվեցինք իրենց պահանջին` ճանապարհից անցնել Մետեխիի կամրջի մայթին, ինչի պատճառով մեզ ձերբակալեցին, բայց հաշվի առնելով այն հանգամանքին, որ մենք չէինք վիրավորել, չէինք դիմադրել ոստիկանության աշխատանքին, ոստիկանությունը միջնորդել է դատարին մեզ չտուգանել և բավարարվել նկատողությունով, այս «հոգատար» վերաբերմունքը մեզ համար նույնպես անընդունելի էր և մենք չընդունեցինք մեր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, որովհետև նախ խախտվել են մեր իրավունքները (խոսքի և արտահայտելու ազատությունը) և մեզ անօրինական ձերբակալեցին Մետեխիի կամրջի մայթին և ոչ թե ճանապարհի եզրին։

Սակայն այսօրվա դատական նիստին, ոստիկանությունը արդեն մեզ մեղադրում էր, որ մենք ագրեսիվ էինք իրենց նկատմամբ։ Իմ պահով արդեն ընդունեցին, որ ինձ ձերբակալեցին Մետեխիի կամրջի մայթին, բայց ձերբակալեցին նրա պատճառով, որ ես պնդում էի` մենակ էլ, որ լինեմ միևնույն է գնալու եմ Ադրբեջանի դեսպանության առջև իմ խոսքը արտահայտելու նպատակով, ինչը ճիշտ է և ասեմ ավելին, որ հարկ եղած դեպքում ես նույնպես կգնամ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի, թե այլ շենքերի (ըստ անհրաժեշտության) առջև օգտվելով իմ սահմանադրական իրավունքից։ Իմ ընկերներին ոստիկանությունը շարունակում է մեղադրել, որ իրենք չեն ենթարկվել իրենց պահանջին` ճանապարհից անցնել մայթին, ինչը բացահայտ սուտ է և այդ սուտը բացահայտող տեսահոլովակները առկա են։ Նաև հարկավոր է նշել այն, որ ոչ առաջին և ոչ էլ երկրորդ դատական նիստին ոստիկանությունը չի ներկայացրել վիդեոհոլովակ, հրաժարվել են ներկայացնել, չնայած նրան, որ 100-ից ավել ոստիկանություն էր ներկա և մեծամասնությունը նկարահանում էր։

Հաջորդ դատական նիստը կկայանա` դեկտեմբերի 13-ին, բոլոր ցանկացողներին սիրով կսպասենք մեզ աջակցելու, որովհետև այդ դատը իմ կամ ընկերներիս դատը չէ միայն, դա մեր ապագայի համար է, թե ինչքանով մենք կկարողանանք մեր իրավունքներից օգտվել և մեր ձայնը բարձրացնել նման միջոցառումների ժամանակ։

Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել էր մի նախաձեռնություն, որը կոչ էր անում սեպտեմբերի 18-ին հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը։ Իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը: Ունենալով մեծ փորձ ավելի մասշտաբային միջոցառումներ կազմակերպելու հարցում, սադրանքներից խուսափելու նպատակով` կազմակերպությունը որոշեց իր անդամներով ուղեկցել այդ երթը, այն սկսվեց Ավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև, սակայն Մետեխիի կամրջի մայթի վրա անօրինական ձերբակալեցին Հայ Համայնքի կազմակերպության 5 անդամի և երթի ևս մեկ մասնակցի։

Վրաստանի Հայ Համայնք (ՀԿ) Նախագահ` Արթուր Միրզոյանի էջից։