կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-06 23:45
Քաղաքական

ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կասեցրել են Ռիգայում Ադրբեջանի դեսպանության կողմից իրականացված սադրանքը

ՀՀ դեսպանությունը և հայ համայնքը կասեցրել են Ռիգայում Ադրբեջանի դեսպանության կողմից իրականացված սադրանքը

Լատվիայում Ադրբեջանի դեսպանությունը նոյեմբերի 5-ին "Visual Agency" գովազդային գործակալության միջոցով Ռիգայի մի շարք փողոցներում տեղադրված էլեկտրոնային վահանակների վրա պատվիրել էր հակահայկական բնույթի նյութերի տարածում, որն անմիջապես կասեցվել է։ Այս մասին տեղեկացրին Լատվիայում ՀՀ դեսպանությունից։

Լատվիայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի ջանքերով գովազդային գործակալությունը, անմիջապես գիտակցելով իր կողմից թույլ տրված սխալը, դադարեցրել է հակահայկական նյութերի տարածումը և հանդես եկել հայտարարությամբ։

Համաձայն տարածված հայտարարության՝ "Visual Agency" ընկերությունն ամբողջովին քաղաքականապես չեզոք ընկերություն է և միայն իրականացնում է գովազգային նյութերի տեխնիկական սպասարկում։ Ընկերությունը, ընդունելով, որ ներկայացված նյութերը վիրավորել են հայ համայնքի անդամների զգացմունքները, ներողություն է հայցել հայ ժողովրդի ներկայացուցիչներից։