Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Այսօր, ապրիլի 10-ին Վրաստանի Հայ Համայնք ՀԿ-ի վարչության անդամ` Հակոբ Լամազյանի տուն էին այցելել հարկային ոստիկանության 3 աշխատակից: Լամազյանին դրսում հարցաքննելուց հետո հետախուզման լիազորագիր ներկայացրին տունը հետախուզելու, պնդելով՝ բավական հիմքեր ունեն, որ Լամազյանը իբր ունի հայկական անօրինական վարորդական վկայական կամ վկայականներ, ինչը իհարկե ճշմարտությանը չէր համապատասխանում։
Տունը խուզարկելուց հետո, որևէ անօրինական փաստաթուղթ չհայտնաբերվեց, ինչից հետո ոստիկանները հեռացան:
Կազմակերպության վարչությունը միանշանակ դա կապում է վերջին տարիների հատկապես ապրիլյան ճնշումներ կազմակերպության վրա։
Հիշեցնենք՝ անցած տարի ապրիլի 21-ի հարձակում եղավ Վրաստանի Հայ Համայնք ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանի վրա: Միաջադեպը մինչ այսօր չի բացահայտվել։
Հետևաբար կոչ ենք անում վերջ տալ այնպիսի քայլերին, որոնք կարող են վնասել Վրաստանի հեղինակությունը և ազդել մեր երկրի Եվրոմիություն մտնելու նպատակներին»,- նշված է հայտարարության մեջ։