|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կովկասում ստեղծված իրավիճակը մշտական ուշադրություն է պահանջում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է TASS-ը։
«Մեր համար կարևոր է համաժամեցնել մեր ժամացույցները։ Այն ամենը, ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում՝ Կովկասում, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում, պահանջում է մեր մշտական ուշադրությունը, խորհրդատվությունը», – ասել է Շոյգուն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։
Գրիգորյանը վստահեցրեց, որ պատրաստ է մանրամասներ հաղորդել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։
Այսօր Մոսկվայում տեղի է ունենում ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների նիստը։