Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կքննարկի ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենի հետ: Այս մասին Milliyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:
Նշելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լայն համագործակցությունը՝ Քալընը պատմել է, թե ինչ հարցեր են քննարկելու Էրդողանն ու Բայդենը G-20-ի պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ը Հռոմում: Օրակարգում այնպիսի առանցքային հարցեր են, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական, էներգետիկ անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար, առևտուր, պաշտպանական արդյունաբերություն, Աֆղանստան, Սիրիա, Իրաք, Ղարաբաղ, Կովկաս, Լիբիա, Միջերկրական ծով և այլ տարածաշրջաններ:
«Մենք ցանկանում ենք, որ երկու ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները լուծեն խնդիրները այս սահմանումներին համապատասխան և դրական օրակարգով, մեկ քայլ առաջ գնան այն հարցերում, որոնց շուրջ մենք համաձայն ենք, և լուծեն այն հարցերը, որոնց շուրջ կան տարաձայնություններ՝ բանակցությունների և երկխոսության միջոցով»,- հավելել է Քալընը: