կարևոր
988 դիտում, 5 ժամ առաջ - 2025-05-25 14:19
Աշխարհ

Լավրովը և Ֆիդանը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Լավրովը և Ֆիդանը կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ի թիվս այնի, կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Առաջիկա հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն Անդրկովկասում, Լիբիայում, Սիրիայում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նրանք մտքերի մանրակրկիտ փոխանակում կանցկացնեն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցություններից հետո իրավիճակի զարգացման շուրջ։ Կշոշափվի Սև ծովում անվտանգ նավագնացության թեման», – ասվում է հաղորդագրությունում:

Օրերս Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այս հարցում: Հասկանալի է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթաժողովների շնորհիվ: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը, եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն դրանում», – Լավրով:

Լավրովն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», – ասել էր նա: