|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը, Հարավային Կովկասում իրավիճակը և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն։
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն առաջին հանդիպումն է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում արդի միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի շուրջ, նշված է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում շեշտը դրվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման փոխադարձ շահագրգռվածության վրա։
Կողմերը հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության հարաբերությունների կառուցման գծի անփոփոխությունը և հավատարմությունը բոլոր նախկինում համաձայնեցված համատեղ նախագծերի իրականացմանը։