|
Փոխարժեքներ
17 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 426.84 |
| RUB | ⚊ | ₽ 5.0357 |
| GBP | ⚊ | £ 493.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
Ուկրաինայի զինուժը Բրյանսկի մոտակայքում հարձակվել է պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա, հարձակման հետևանքով մեկ կին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
«Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ով գրոհել է Գոմելի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Նպատակաուղղված հարվածի հետևանքով մահացել է մի կին, որն ուղեկցում էր թիմին», – տելեգրամյան ալիքում գրել է Կովալչուկը։
Նա նշել է, որ ֆուտբոլիստները հանգստանալու նպատակով մեկնում էին Գելենջիկ։
Ուկրաինական հարվածից 6 մարդ է տուժել, որոնցից 4-ը անչափահաս են։
Բոլոր տուժածներն արագ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Մյուս ուղևորները շուտով կվերադառնան տուն։