կարևոր
4501 դիտում, 1 օր առաջ - 2025-07-10 16:38
Քաղաքական

Հետապնդումներն ավելի՛ են ամրապնդում մեր վճռականությունը. դաշնակցական պատգամավոր

Հետապնդումներն ավելի՛ են ամրապնդում մեր վճռականությունը. դաշնակցական պատգամավոր

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Հայաստանի գործող ապազգային իշխանությունը, կորցնելով հասարակական վստահությունը, անցել է քաղաքական հաշվեհարդարի բացահայտ ուղուն։ Խախտելով Սահմանադրությամբ ամրագրված ազատության ու իրավունքների հիմքերը՝ իշխանական վարչակազմը ապօրինի բռնաճնշումներով փորձում է լռեցնել ՀՅԴ-ին, որի պայքարն այսօր ավելի արդիական է, քան երբևէ։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է պետությունը վերածվում անձնական վրեժխնդրության գործիքի՝ ընդդեմ այն ուժերի, որոնք կանգնած են ժողովրդի կողքին՝ ի պաշտպանություն ինքնիշխանության, ազգային անվտանգության ու արժանապատվության։

Դաշնակցականների հակաօրինական ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները և քարոզչական կեղտոտ արշավները ոչ թե վախեցնելու են մեզ, այլ՝ ավելի են ամրապնդում մեր վճռականությունը։

ՀՅԴ-ն իր գոյության 135 տարիների ընթացքում անցել է ամեն ինչի միջով՝

բռնապետություններ, աքսորներ, արգելումներ, ձեռբակալություններ:

Բայց երբեք չի վախեցել և նահանջել:

Որովհետև Դաշնակցությունը գաղափար է....

Դաշնակցությունը պետականության, ինքնիշխանության և ազգային ինքնության պահպանման վճռական կամքն է՝ իր կազմակերպված և գիտակցված դեմքով։

ՀՅԴ-ն երբեք չի լռել՝ ո՛չ ցարիզմի ժամանակ, ո՛չ օսմանյան բռնապետության և ո՛չ էլ խորհրդային բռնաճնշումների օրոք։

Պատմությունը միշտ մի ճշմարտություն է հիշում՝

նրանք, ովքեր կռիվ են տվել ազգային գաղափարի համար, ապրում են։

Իսկ նրանք, ովքեր փորձել են սպանել այդ գաղափարը՝ նետվել են պատմության աղբանոցը:

Մեր պայքարը շարունակվելու է՝ հանուն Ազատության, Արդարության, Հայաստանի ազգային և հոգևոր ապագայի։

ՀՅԴ-ին լռեցնել չի ստացվելու։ Ո'չ հիմա, ո'չ երբեք»: