|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանի գլխավորությամբ շարունակում են մանր ու միջին կալիբրի զինվորականներին իրենց ենթարկեցնելու գործընթացները:
Ընդ որում, դա արվում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ՝ բանակը շատ մեծ ռեսուրս է, և պետք է իշխանությունը վստահ լինի, որ կարող է անհրաժեշտ ձայներ ապահովել:
Հենց դա է պատճառը, որ այժմ ԳՇ-ից կանչում են զինվորականներին, մասնավորապես՝ զորամասերի հրամանատարներին, և նրանց խոստումներով կերակրում, թե կլուծեն նրանց հարցերը, օրինակ՝ կմարեն վարկերը կամ կներեն նախկինում արված ինչ-որ սխալներ, կօգնեն անտոկոս վարկեր ստանալ, հողամաս ձեռք բերել կադաստրային էժան գներով:
Եվ այս ֆոնին շարունակվում են նաև հետապնդումներն Օնիկ Գասպարյանի հետ վարչապետի հրաժարականը պահանջած զինվորականների նկատմամբ, նրանք, ովքեր չեն ենթարկվում, բացի կաշառելու դեպքերից, նաև սպառնում ու վախեցնում են հնարավոր քրգործերով:
Մի խոսքով՝ բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ, այլ ոչ հայոց բանակի մարտունակությունն են բարձրացնում կամ վերազինում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։