Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ներկայումս բանակացություններ են տարվում Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, որ որոշակի զեղչեր ստանան Վրաստանից երկաթուղային ճանապարհով հացահատիկը Հայաստան տեղափոխելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Հարցին, թե Վրաստանի տարածքով խոշոր բեռնատարներով ցորենի տեղափոխման առաջիկա սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստան ներմուծված ցորենի գնի վրա, նախարարը պատասխանեց. «Եթե զեղչն էական լինի, ապա այն ցորենի և հետևաբար այլուրի գնի վրա չի անդրադառնա: Իսկ եթե զեղչ չլինի, ապա որոշակի հաշվարկներով, դոլար-դրամ տատանումները հաշված` հնարավոր է մինչև 25 դրամի թանկացում»,- ասաց նա` նշելով, որ դրանք հոռետեսական հաշվարկներ են: Նախարարը նշեց, որ մինչ օրս ցորենի հիմնական մասը ներկրվել է Լարսով` բեռնատարներով, որը հավանաբար ավելի մատչելի է եղել:
Դիտարկմանը, թե նմանօրինակ ռիսկերից խուսափելու համար արդյո՞ք անհրաժեշտ չէ քայլեր ձեռնարկել Հայաստանում հացահատիկի արտադրման ծավալներն ավելացնելու և Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու ուղղությամբ, նախարարը խատասխանեց.«Մեր առջև Հայաստանը հացահատիկի ինքնաբավ երկիր դարձնելու խնդիր չի դրվել, մեր խնդիրն է այնպես անել, որ մարդիկ այնպիսի մշակաբույսեր ցանեն, որպեսզի իրենց եկամտաբերությունն ավելանա: Մեր խնդիրն է մարդկանց օգնել ավելի ցածրարժեք մշակաբույսերի մշակումից անցում կատարել ավելի բարձրարժեք մշակաբույսերի մշակմանը»:
Նախարարի համոզմամբ, ցորենի ավելի բերքատու տեսակներ ցանելու ու այսօր չօգտագործվող հողատարածքներում ևս ցորեն ցանելու դեպքում ցանկալի արդյունքին հասնել հնարավոր է: