|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում իշխանությունների կողմից դադարեցվել է ինտերնետի հասանելիությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ իշխանությունները նման որոշում են կայացրել Դիարբեքիրում հնարավոր անհնազանդությունները կանխելու նպատակով: Ըստ իշխանությունների` դրանք հնարավոր են երեկ Դիարբեքիրի քաղաքապետի ձերբակալությունից հետո:
Հիշեցնենք, որ երեկ Դիարբեքիրի քաղաքապետ Քըշանաքը ձերբակալվել է օդանավակայանում: Նա մեղադրվում է Քուրդիստանի բանվորական կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ: Քըշանաքին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: