կարևոր
3751 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-03 15:30
Քաղաքական

Շարունակում եք մեղադրանք հնչեցնել Վեհափառի հասցեին․ օրենքով սահմանված ձեր պարտականություններով զբաղվեք․ Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին

Եթե ձեզ թվում է, որ հոգևորականը կամ եկեղեցու սպասավորը կամ որևէ կրոնական կազմակերպության ծառայողն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, չարաչար սխալվում եք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին այսպես հակադարձեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

Նա հարց ուղղեց այն մասին, թե ինչպիսի՞ն է իշխանության վերաբերմունքը մյուս կրոնական կազմակերպություններին, սկսած՝ ամենատարբեր վկաներից մինչև սատանիտական կազմակերպություններին, թե՞ նրանց հովանավորում են։

«Դուք հանիրավի շարունակում եք մեղադրանք հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոսին, որի ոչ միայն սահմանադրական կարգավիճակը, նաև օրենսդրական, որպես պետություն, որպես իշխանություն՝ քաղաքական իշխանություն պարտավորություններն ամրագրված են։ Հիմա դուք երբ որ կամավոր, կամային կամ այլ բնույթի մեկնաբանություններ եք տալիս և վերագրում եք պետական պահպանության ծառայությանն այնպիսի գործառույթ, որի իրավունքն ուղղակի չկա․․․ Բացեք իմ կողմից թվարկված ակտերը կարդացեք։ Պետական պահպանության ծառայությունը պարտվո՛ր է ապահովել, կաթողիկոսի մեքենան համարվում է հատուկ նույնիսկ տրանսպորտային միջոց որպես, ուղեկցվում է և ուղեկցությունը պետք է ապահովի նաև ՊՊԾ-ն» ,-ասաց Մինասյանն ու հավելեցեԵթե Ամենայն հայոց կաթողիկոսն իրավունք ունի անարգել մուտք գործել կառավարական տուն 1, ապա ինչպե՞ս Սարդարապատ չի կարող մտնել։

Մինասյանն հորդորեց Արայիկ Հարությունյանին մեղադրանք հնչեցնելու փոխարեն, հարգանքով ու օրենքով սահմանված իրենց պարտականություններով զբաղվել։