կարևոր
751 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 15:44
Աշխարհ

Թուրքիայում օտարերկրյա միգրանտները դարձել են կառավարության քաղաքական գործիք

Թուրքիայում օտարերկրյա միգրանտները դարձել են կառավարության քաղաքական գործիք
Սիրիայում քաղաքացիական պատերազմի եւ հարեւան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Թուրքիայում փախստականների թիվը գերազանցել է 5 միլիոնը: 2014 թ-ից Թուրքիան դարձել է աշխարհի այն երկրներից մեկը, որն ամենաշատ փախստականներ է ընդունում։ Թեեւ ի սկզբանե ծայրահեղ աջակցություն էր ցուցաբերովւմ գրեթե բացառապես թուրքական համայնքի մերձակա քաղաքներում բնակվող փախստկաններին, սակայն թուրքական համայնքի ներսում անհանգստությունն աճում է: Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ որպես Եվրոպա տարանցիկ կետ, ծառայում է որպես տարանցիկ ուղի միգրանտների համար։ Սակայն կառավարական կուսակցությունն (ԱԶԿ) այս իրավիճակն օգտագործում է իր շահերի համար։ Այն օգտագործում է այն որպես հաղթաթուղթ Եվրոպայի հետ հարաբերություններում վարկեր ստանալու եւ այլ հարցեր լուծելու համար։ Նույնիսկ այդ միգրանտներին քաղաքացիություն է շնորհում՝ նրանց ձայնի իրավունք ապահովելով։ Ավելին, արդեն աշխատող միգրանտները դառնում են Թուրքիայում էժան աշխատուժի քաղքականության մի մասը։  ԱԶԿ-ի կառավարությունը նաեւ տեղացի միգրանտներին օգտագործում է թուրքական համայնքին տարբեր հարցերի շուրջ քարոզելու եւ սոցիալական քաղաքակնություն ձեւավորելու համար:

Մեկ այլ խնդիր այն է, որ միգրանտներն աշխատում են մասնավոր անվտանգության եւ հետախուզական ընկերություններում, ինչպիսիք են SADAT-ը: Երկրում միգրանտների թիվը հասել է գագաթնակետին 2021 եւ 2022-ականներին։ Ըստ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ 2022 թ-ին Թուրքիայում բնակվում է 5,5 միլիոն օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից 3,7 միլիոնը սիրիացիներ են, որոնք գտնվում են «ժամանակավոր պաշտպանության» տակ։ Նրանցից 193 293 մարդ ստացել է Թուրքիայի քաղաքացիություն։

Բացի սիրիացիներից, Թուրքիայում ապրում է շուրջ 1,4 միլիոն մարդ, որոնք ունեն կացության իրավունք տարբեր երկրներից: Եվս 318 հազար մարդ գտնվում է միջազգային պաշտպանոթյան ներքո։ Իհարկե, այդ 5,5 միլիոն օտարերկրացիների մեջ չեն մտնում նրանք, ովքեր անօրինական են։ Աֆղանստանցիները կազմում են 2024թ-ին Թուրքիայում ձերբակալված անօրինական միգրանտների ամենամեծ խումբը։ 2024 թ-ի սեպտեմբերի 12-ին միգրացիայի կառավարման վարչության կողմից թարմացված վերջին տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում մինչեւ սեպտեմբերի 12-ը ձերբակալված անօրինական միգրանտների ընդհանուր թիվը կազմել է 155 271 մարդ: Նրանցից 42 674-ը Աֆղանստանի քաղաքացիներ էին։ Այս թվերը զգալի սոցիալական եւ հասարակական սպառնալիք են ներկայացնում։ Անօրինական միգրանտների զգալի մասը, որոնք բաղկացած են Աֆղանստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Բանգլադեշի եւ Իրանի քաղաքացիներից, մաքսանենգների կողմից թուրքական սահմանով տեղափոխվում են Էրզրում եւ Վան քաղաքներ: Աֆղանական միգրացիայի լուսանկարները, որոնք արդեն որոշ ժամանակ անցնում են Պակիստանը եւ Իրանի տարածքով ուղեւորվում Թուրքիա, ընդգծում են վտանգի չափը:

Թուրքիայում միգրանտներն աշխատում են այն ոլորտներում, որտեղ օգտագործվում են չգրանցված աշխատողներ, ինչպիսիք են թղթի հավաքումը, կարի արհեստանոցները, դաշտային աշխատանքները եւ շինարությունը: Չգրանցված միգրացիան շարունակում է մասամբ ժամանել այս ոլորտներում պահանջարկի պատճառով: Այս փուլում կարելի է փաստել՝ Թուրքիայի սահմանային քաղաքականությունը համարժեք չէ եւ, վերը թվարկված պատճառներով, երբեմն նույնիսկ իրենից ներկայացնում է ճշմարտությունը փակելու քաղաքակնություն: Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ այն ստեղծում է անընդհատ աճող խնդիրներ՝ հանդիսանալով սոցիալական ռիսկ։ Այս հարցը պետք է լուծել ոչ միայն քաղաքական, այլեւ հումանիտար տեսանկյունից։

 

Արիֆ Ասիլըօղլու

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի