Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում ոստիկանությունը փնտրում է «արտասահմանյան արտաքինով» մի խումբ տղամարդկանց՝ կապված ամանորյա գիշերը սեռական ոտնձգության ենթարկված կանանց բողոքների հետ: Այս մասին հայտնում է Tiroler Tageszeitung-ը:
Ոստիկանություն է դիմել 19 կին, որոնց մեծ մասը 19-ից մինչեւ 25 տարեկան է: Նրանք հայտարարել են Ինսբրուկի կենտրոնում 10 արտասահմանցիներից կազմված խմբի հարձակման մասին: Որոշ հարձակումներ նկարահանվել են տեսահսկման խցիկներով, սակայն ձայնագրության վատ որակի պատճառով առայժմ չի հաջողվել պարզել հարձակվողների ինքնությունը: Տուժողները փորձել են հարձակվողներին նկարել, սակայն որակյալ կադրեր չեն ստացվել: