Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021 թվականի հունվար-հոկտեմբերին զգալիորեն նվազել է Թուրքիայի քաղաքացիների՝ աշխատանքի տեղավորման նպատակով Ադրբեջան կատարած գործուղումների թիվը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, հայտնում է Թուրքիայի Զբաղվածության ծառայության (İŞKUR) գլխավոր տնօրինությունը։
Այս ընթացքում İŞKUR-ի գծով Ադրբեջան այցելած Թուրքիայի քաղաքացիների թիվը, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, նվազել է 61,8 տոկոսով՝ կազմելով ընդամենը 42 մարդ։
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում İŞKUR-ով արտերկիր է մեկնել Թուրքիայի 11688 քաղաքացի, ինչը 24,7%-ով ավելի է 2020 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշից։ Հոկտեմբերին İŞKUR-ի միջոցով աշխատանքով ապահովվել է Թուրքիայի 123 317 քաղաքացի։ Զբաղվածների ընդհանուր թվից 37.9%-ը կանայք են, 62.1%-ը՝ տղամարդիկ։ Ընդ որում, դիմորդների 98,8%-ն աշխատանքի է տեղավորվել մասնավոր հատվածում։
2021 թվականի հոկտեմբերին Թուրքիայում գործազուրկների պաշտոնական թիվը կազմել է 3,122 միլիոն, որից 49,2 տոկոսը կանայք են, 50,8 տոկոսը՝ տղամարդիկ։
Հիշեցնենք, որ, ըստ վերլուծաբանների, Թուրքիայի տնտեսական հեռանկարները գնալով ավելի մռայլ են դառնում բարձր գնաճի, երիտասարդության շրջանում տարածված գործազրկության և աղքատության խորացման ֆոնին: