Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Yerkir.am-ը այս անգամ ուսումնասիրել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:
Խորհրդի կազմում վարչապետի առաջադրմամբ ներկայացված է արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը: Մեզ չհաջողվեց նախարարության կայքում Դավիթ Կարապետյան անուն-ազգանունով նախարարի խորհրդական գտնել: Խոսքը, հավանաբար, նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասին է:
Բժշկականի խորհրդի կազմում է նաև առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նազարյանը նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է 2024թ. փետրվարին: ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Շինարարը գոնե մի տարվա ընթացքում կարող էր փոխարինող գտնել ազատված պաշտոնյայի փոխարեն:
Ի դեպ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:
Կարծում ենք, որ Փաշինյանին հետաքրքիր կլինի պարզել, թե պաշտոնյաներից ով է թերացել իր պարտականությունների իրականացման հարցում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյա՞նը, թե՞ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Տես նաև՝