|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Հունվարի 25-ին մեկնարկել են 2025/2026 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները։ Հունվարի 26-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» առարկայից։
ԳԹԿ-ն քննությունից ժամեր անց ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
ԳԹԿ էջում «Քիմիա» առարկայի թեստերն ու ճիշտ պատասխանները ներկայացնելուց հետո շատ օգտատերեր գրառումներ են արել՝ նշելով, որ սխալներ կան թեստերում, պատասխաններում։
Panorama.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն ասել, որ տեխնիկական խնդրի պատճառով պատասխանները, ոչ թե թեստերը, հրապարակվել են սխալով:
Նա նաև նշել է, որ խնդիրը լուծված է. «Խնդիրը լուծվել է հօգուտ դիմորդի՝ բոլոր դիմորդներին միավոր է տրվել»։
Ամեն դեպքում` դիմորդների բախտը բերել է, որ թեստերը հարյուր տոկոս սխալ չեն եղել, այլապես քիմիայի քննություն հանձնող բոլոր դիմորդները կարժանանային 20 միավորի։