|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ քաղաքացիների նախապես ուղարկած տեսահարցերին հարցերին ուղիղ եթերում պատասխանում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Եթերից ակնհայտ զգացվում էր, որ հարցերի մեծ մասը արհեստական են և ականջահաճո ՔՊ-ական պաշտոնյաներին: Ի դեպ հարցերը նախապես ուղարկվել էին Ժաննա Անդրեասյանի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին:
Այսօր Yerkir.am-ի խմբագրությանն էին դիմել Ագրարային համալսարանի դասախոսներ և դժգոհություն էին արտահայտում, որ իրենց հարցերը չեն հնչել եթերում, ավելին՝ պաշտոնյաները խուսափել են դրանց պատասխանելուց:
Վերջիններիս հարցերը վերաբերել են 2018 թ. հետո Ագրարային համալսարանում տիրող խայտառակ վիճակին, բուհի նախկին ու ներկա ղեկավարների կատարած կամայականություններին:
Փաստորեն ստացվում է, որ սանտեխնիկայի բնագավառում հայտնի Ժաննա Շինարարը նախապես ֆիլտրել է քաղաքացիների հարցերը՝ պատասխանելով միայն իրեն դուրեկան հարցերին: