Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործ ունենք «Ո՛չ թալանին» ասելով իշխանության եկած խմբակի հետ, որն օրինականացրել է թալանը։ Սա նշանակում է՝ երեւանցիների գրպանին ուղիղ խփել, հաշվել մարդկանց եկամուտները եւ դրանով փորձել համալրել քաղաքային բյուջեն, որպեսզի իրենք պարգեւավճարներ բաժանեն, մեկ անձից կատարվող գնումներով՝ իրենց բարեկամներին հարստացնեն, ինչպես կասեր դասականը՝ թալանը պոզով-պոչով չի լինում։ Այս մասին ակցիայի ժամանակ հայտնեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ավելի վաղ հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երեւանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր եւ վճարներ:
«Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա» ,-նշված էր հայտարարության մեջ։
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունը դեմ լինելով այդ մոտեցմանը՝ որոշել է դեկտեմբերի 19-ից մայրաքաղաքում իրազեկման ու բողոքի ակցիաներ իրականացնել: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Նշել են նաեւ, որ կներկայացնեն անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար: