կարևոր
4690 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-16 11:26
Հասարակություն

«Հովիկ Աղազարյան» սուզանավն անկում ապրեց և մորզեի այբուբենով ստանում էին մի կոդ՝ «Ա-Բե-Զե»․ Մանուկ Սուքիասյան

«Երևան, 2025 թվական տեղի է ունենում ֆիլմի շնորհանդես, որը պատմում է մեկ տարի առաջ Երևանում կատարվածի մասին։ Մարտ ամսին ջրհեղեղներ, ադմիրալ Ավինյանը քաղաքպետարանի նավը հաջողությամբ դուրս բերեց Ավանի կամրջի տակի ջրհեղեղի ալեկոծ փոթորիկների արանքից, բայց, ահա, ապրիլյան ջրեհեղեղի ժամանակ Արգավանդի հանգույցի կամրջի տակ «Հովիկ Աղազարյան» սուզանավն անկում ապրեց և մորզերի այբուբենով լսվում էր անձնակազմի աղեկտուր ճիչը, և վերծանողները քաղաքապետարանում ստանում էին մի կոդ՝ «Ա-Բե-Զե», «Ա-Բե-Զե»»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ, իր ելույթում, ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ 
Այդուհետ, խմբակցության ղեկավարը, անդրադառնալով բուն ասելիքին, նշեց․ «ՔՊԿ-ն Երևանում չունի լեգիտիմ իշխանություն, նույն պատկերն է նաև համապետական մասշտաբով։
Պարզ ասած՝ Փաշինյանը խաբել է իր ընտրողներին և, հետևաբար, լեգիտիմ չէ»,-ասաց Մանուկ Սուքիասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։