Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի կանխենք, մարդկանց գրպանը մտնող և վերջին կոպեկները քամող, քաղաքային իշխանության օրինագիծը»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով տրանսպորտի թանկացման վերաբերյալ՝ քաղաքային իշխանության ներկայցրած նախագծին։
Նրա խոսքով՝ Եթե այս իշխանությունները ետ չկանգնեն այդ խայտառակ թանկացումից երևանցին իր խոսքը կասի և փողոց դուրս կգա։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը միասնական տոմսային համակարգի կամ ավելի պարզ ասած՝ տրանսպորտի սակագների վերանայման նախագիծ է դնում շրջանառության մեջ։
Այսօր խմբակցությունն այդ մասին որոշման նախագիծը մուտք է արել քաղաքապետարան։
Ըստ «Մայր Հայաստանի» նախագծի՝ առաջարկվում է՝ 1 օրվա համար ֆիզիկական քարտ կամ առցանց հավելվածով էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում տոմսի ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղևորություն՝ 400 դրամ։
Մանրամասն՝ տեսանյութում։